recepti_ot_angeli
🥰❤️47 տարի…
Թվում է՝ երեկ էր,երբ առաջին անգամ լսեցի քո լացը,գրկեցի քեզ ու,պահելով ձեռքերումս,աղոթեցի,որ կյանքդ լուսավոր լինի։
Տարիներ առաջ քո փոքրիկ ձեռքերը բռնած՝ հայրիկդ ու ես դեռ չէինք պատկերացնում,թե ինչպես տարիները կթռչեն,և այդ փոքրիկ երեխան մի օր կդառնա ուժեղ,արժանապատիվ,հասուն տղամարդ ու հոգատար ծնող։
Ծնողի համար ամենամեծ երջանկությունն այն չէ,որ երեխան պարզապես մեծանա… այլ այն,որ մեծանա ԼԱՎ ՄԱՐԴ դառնալով։Եվ դու հենց այդպիսին ես։
Այսօր,երբ նայում եմ քեզ,սիրտս լցվում է հպարտությամբ… Որովհետև կյանքի ամենամեծ պարգևներից մեկը քեզ նման որդի և Իրինայիս պես աղջիկ ունենալն է…❤️❤️
Թող քո ճանապարհը միշտ խաղաղ լինի։Թող առողջությունը,հաջողությունը և սրտի խաղաղությունը միշտ քեզ ուղեկցեն։Թող երբեք չպակասի քո տան ջերմությունը, երեխաներիդ ծիծաղը…հոգատար,նվիրված ու սիրող Մայայիս անսահման սերն ու այն ջերմությունը, որով նա լցնում է տունը …🥰❤️
❤️Իմ Վիգեն,իմ տղա՛,ծնունդդ շնորհավոր…Թող իմ մայրական սերը միշտ քեզ պահապան լինի,ուժ տա դժվար պահերին,ջերմացնի հոգիդ ու լուսավորի ճանապարհդ։
Աստծուց խնդրում եմ քեզ անսահման առողջություն, երջանիկ ու խաղաղ տարիներ։